Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

08 սեպ 2022 11:10

ՊՆ-ն՝ շուրջ 2 տասնյակ ադրբեջանցի և միայնակ հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի մասին

Երեկ համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։ Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։


Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն, նա հրաժարվում է գերի հանձնվել։ Հրաձգություն է սկսվում, որի հետևանքով, ըստ ամենայնի, հայ զինծառայողը սպանվում է՝ դատելով ադրբեջանցիների զրույցից և հաջորդող կադրերից։ Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ին փոխանցել է, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։


«Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»,- ասել է ՊՆ խոսնակը։ Նշենք, որ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում այս տեսանյութը հրապարակվել է դեռ 2021 թվականի նոյեմբերի 23-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր