Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

08 սեպ 2022 14:10

Դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Դումանյան

44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմի դաշտում տեսանք մեր թշնամիների հայերենի տիրապետման մակարդակը։ Նրանք վերապատրաստվել են եւ այժմ էլ վերապատրաստվում են, այդ թվում՝ դպրոցներում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ 


«Մենք թուրքերենը եւ ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա եւ միայն ավագ դպրոցներում։  Եվ շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը։ Երբ ես հարցրեցի դպրոցներից մեկի տնօրենին, նա ինձ ասաց, որ պատճառները նույնն են, ինչ ադրբեջանցիներինի մոտ։ Մենք պետք է պատրաստ լինենք՝ լուծելու այս կարեւոր խնդիրը»,-ասաց նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր