Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

09 սեպ 2022 11:30

Հիմա ո՞վ ա Շուշին տվել..Իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում... բա սրեր էիք ճոճում էն ժամանակ

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: «2020-2021թթ. ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու անձամբ ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկենք, ծածկադմփոց անենք, ասում էի՝ ո՛չ, հակառակը: Իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում, էդ նույն մարդիկ ասում են՝ ա՜յ, իշխանությունն էս ի՞նչ է անում, ուզում է գցել բանակի վրա...  Հիշո՞ւմ եք՝ ասում էին իշխանությունը Շուշին տվել ա, ծախել ա, էս ա արել, էն ա արել: Քրգործ ա հարուցված, մարդ ա ձերբակալված, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ ա Շուշին տվել, ես չեմ հասկանում, էդ ինչի՞ են պաշտպանում. բա սրեր էիք ճոճում էն ժամանակ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «թեման մինչև վերջ պետք է բացվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր