Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 սեպ 2022 16:15

Առաջիկա ձմեռը հեշտ չի լինելու Եվրոպայի համար.Էրդողանը հույս ունի Պուտինից ռուսական գազի զեղչ ստանալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական գազի զեղչ ստանալ:


«Առաջիկա ձմեռը հեշտ չի լինելու Եվրոպայի համար. Ցուրտ ամիսները (եվրոպացիների համար) հղի են խնդիրներով, իսկ ֆինանսական ծախսերը մեծ կլինեն»,- կանխատեսել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։


Նա նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ որեւէ սահմանափակում չի դրել։ Էրդողանի խոսքով՝ ինքը Պուտինի հետ քննարկել է գազի զեղչերի հարցը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանի ղեկավարի դիրքորոշումը Թուրքիայի համար գազի սակագնի վերաբերյալ դրական կլինի։ «Մեր նպատակը բնակչության համար առավել բարենպաստ գներն են»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ վստահեցնելով, որ Թուրքիան այսօր գազի հետ կապված խնդիրներ չունի։


Նախագահն ընդգծել է նաև Սև ծովի թուրքական հատվածում Սաքարյա հանքավայրի զարգացման կարևորությունը։ «Սև ծովի թուրքական հատվածի նոր հանքավայրից գազի մատակարարումների մեկնարկի դեպքում բնակչության համար սակագները կնվազեն արդեն 2023 թվականին։ Այս դաշտի պաշարները նախատեսված չեն արտահանման համար, բայց դրանք կօգնեն ներքին տնտեսությանը»,- ընդգծել է  Էրդողանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր