Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում          Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ       Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 սեպ 2022 14:33

Տեսանյութ.Սպանությունները շատացել են ու ավելի դաժան դարձել Հայաստանում

Մեր երկրում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 5 անգամ ավելացել են սպանությունները: Վիճակագրական կոմիտեի տվյալն է: Ընդհանուր հանցավորության աճ էլ կա՝ 33 տոկոս: Պատերազմում պարտության, սոցիալ-տնտեսական, հոգեբանական ծանր վիճակի, չարդարացված սպասելիքների հետ են հոգեբանները կապում այն, որ սպանությունները մեր երկրում սկսել են առանձնակի դաժան բնույթ կրել:


Ոստիկանության գեներալ-մայորը վստահ է, որ պատճառը ոստիկանության անգործությունն է: Իրավապահները, գործը թողած, զբաղվում են չինովնիկների անվտանգությունը հսկելով, միտինգ ցրելով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր