Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 սեպ 2022 16:30

Եղիսաբեթ II-ի մասին կովի էմոջիով Շերի հակասական մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին

Երգչուհի Շերը Twitter-ում վիճահարույց գրառում է կատարել՝ ի հիշատակ թագուհի Եղիսաբեթ II-ի, որը մահացել է սեպտեմբերի 8-ին։ Երգչուհու երկրպագուներին զարմացրել է էմոջիների ընտրությունը, որով նա ուղեկցել է իր հրապարակումը: New York Post-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։ 


Երգչուհին ջերմ խոսքեր է գրել Էլիզաբեթ II-ի մասին՝ հիշելով նրանց անձնական հանդիպումը 1988թ.-ին:


«Ես ցավում եմ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ. Ես պատիվ ունեցա անձամբ հանդիպել նրան։ Հիշում եմ, որ մեր հանդիպման ժամանակ նա իրոք հետաքրքրված էր ինձ հետ խոսելով։ Նա իսկական (կովի էմոջի) էր և ուներ հումորի հիանալի զգացում»,-գրել է Շերը։


Երգչուհու երկրպագուները փորձել են պարզել կովի էմոջիի օգտագործման պատճառները։ Պարզվել է, որ Շերը սխալ է թույլ տվել՝ նա սխալ է մեկնաբանել GOAT (Greatest Of All Time) հապավումը՝ այն շփոթելով Cow (կով) բառի հետ։


Դրանից հետո երգչուհու թվիթը վիրուսվորվել է ցանցում և դարձել երկրպագուների կատակների առարկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր