Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

12 սեպ 2022 11:10

Թե ինչպես կարելի է սառեցնել քաղցկեղային բջիջները սովի միջոցով

Գերմանիայում քաղցկեղի ուսումնասիրման Գեյդելբերգի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են մինչ այս անհայտ LYSET գենը, որը թույլ է տալիս սննդարար նյութերով, ոչ այնքան հարուստ միջավայրում, քաղցկեղային բջիջներին սնվել մարդու օրգանիզմի սպիտակուցներով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։


Քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել անգամ ոչ բավարար սնուցում ունեցող միջավայրերում։ Դրանք, որպես այլընտրանքային սնուցման աղբյուր օգտագործում են մարդու օրգանիզմի սպիտակուցները։


Գիտնականները քաղցկեղային ուռուցքում ամինաթթուների քաղցի իմիտացիա են ստեղծել, որից հետո օգտագործել են, այսպես կոչված, գենետիկական մկրատը՝ CRISPR-Cas9, որպեսզի հաջորդականությամբ կարողանան անջատել տարբեր գեներ։ Պարզվել է, որ առանց մինչ այս անհայտ LYSET գենի քաղցկեղային բջիջները ի վիճակի չեն դիմանալ ամինաթթուների պակասին։


Այս գենը անհրաժեշտ է լիզոսոմների նորմալ աշխատանքի համար։ Լիզոսոմներն իրենցից ներկայացնում են բջիջներ, որոնք սպիտակուցը վերածում են ամինաթթուների։


Գիտնականները փորձարկումներ են իրականացրել մկների վրա և ապացուցել են, որ LYSE գենի կորուստը կասեցնում է մի քանի տեսակի քաղցկեղների զարգացումը, անգամ եթե ուռուցքը սնուցման պակաս չի զգում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր