Տեսանյութ.Ինչպե՞ս ստացվեց, որ 40-50 հազարանոց միտինգից մնացել է 2-3 հազարը.Ասացիք՝ զարթնի՛ր լաո, լաոն զարթնեց ու քանի ամիս է՝ տառապում է անքնությամբ, արթնացրեցիք, որ ի՞նչ անեք

Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը:
Նա հարց ուղղեց ընդդիմությանը՝ ինչու՞ մինչ օրս Փաշինյանը հեռացված չէ և ինչու՞ են ձախողել «Դիմադրության» շարժումը.
«Երկու խմբակցություններով ձեզ հարց տվեք՝ ձեր վարկանիշն ավելի բարձր էր խորհրդարան մտնելուց առա՞ջ, թե՞ դրանից հետո, իմ պատասխանը միանշանակ է՝ այն ժամանակ ցածր էր: Ինչու՞ դուրս եկաք խորհրդարանից, ընդդիմության շարքում փորձառու պատգամավորներ կան, դու մշակույթին ծանոթ չե՞ք, որ կարող եք խորհրդարանում ձեր նիստերը անցկացնեք, ձեր օրակարգերը դնեք ու ԱԺ նախագահը գլուխը պատովը կտար, թե կասեր՝ հեռացնում են ձեզ, խորհրդարանը ձերն է, նրանք իրավունք չունեն ձեզ հեռացնել»,-ասաց Հակոբյանը:
Նա նաև հարց ուղղեց ընդդիմությանը՝ ինչպե՞ս ստացվեց, որ 40-50 հազարանոց միտինգից մնացել է 2-3 հազար.
«Մենք ասացինք՝ զարթնի՛ր լաո, լաոն զարթնեց ու քանի ամիս է՝ տառապում է անքնությամբ, արթնացրեցիք, որ ի՞նչ անեք, ի՞նչ եք անում»,-ասաց նա: