Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 սեպ 2022 16:10

Տեսանյութ.Ռազմական դրություն հայտարարելու կարիք կա՞. Այս պահին ընթանում է սահմանային կոնֆլիկտ.կան դիրքային փոփոխություններ

Դիրքային կորուստների մասին ԱԺ-ում քննարկում չունեցանք, որովհետև այդ քննարկումը զինվորականների մասնագիտական դաշտից է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։


«Ադրբեջանի առաջխաղացման մասին տեղեկություն չունեմ գիտեմ, որ դիրքային փոփոխություններ կան, բայց ոչ մանրամասն։ Աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել:


Այս պահին ընթանում է ՀԱՊԿ խորհրդի նիստը, ինչը նշանակում է, որ մեր դիմումի քննարկումը գործընթացի մեջ է: Ակնհայտորեն ՀՀ իշխանությունները օպերատիվորեն իրականացնում են ստեղծված իրավիճակի կառավարումը, դա ակնհայտ է: Արդյունավետության առումով գնահատական կարող ենք տալ վաղը կամ մյուս օրը»,- ասաց նա։


Արսենյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին. «Ռազմական դրություն մտցնելու մասով մենք ունեցանք ակնարկ, գտնում ենք, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, որովհետև այս պահին ընթանում է սահմանային կոնֆլիկտ։ Այս պահին չենք կարող արձանագրել, որ էական  տեղաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից դեպի Հայաստան տարածք: Կան դիրքային փոփոխություններ»,- նշեց Գուրգենյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր