Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին          Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն       Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան    

14 սեպ 2022 13:49

Ռազմական օբյեկտ կա՝ չեմ կարող ասել, դա էին ուզում խփել.Թող վերցնեն, ի՞նչ ասեմ. Ջերմուկի քաղաքապետը՝ Ամուլսարի մասին

Hraparak.am-ը գրում է.


Ջերմուկում թշնամու կողմից հրետակոծությունը շարունակվում է։ Մեզ ասացին, որ թշնամին ամեն գնով փորձում է ճանապարհ ստանալ Ջերմուկով դեպի Նախիջևան՝ այդպիսով ապահովելով իր համար այդքան բաղձալի միջանցքը, հիմա էլ ինտենսիվ կրակում է Կեչուտի, այսինքն՝ քաղաքի ձախ ափի ուղղությամբ։ 


Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը Hraparak.am-ին ասաց, որ 10 րոպե է՝ կրակը դադարել է, բայց իրավիճակը լարված է։


«Տարհանում իրականացրել ենք, ովքեր որ պադվալներում են, մնում են, չենք կարողանում օգնել»,-ասաց նա։


Հարցին՝ ճանապարհը կրակի տա՞կ է, քաղաքապետն ասաց․ «Ճանապարհը չէր խնդիրը, էնտեղ ուրիշ խնդիր կար՝ դա էին ուզում խփել, ուղղակի ճանապարհի կողքերն էր ընկնում։ Ռազմական օբյեկտ կա՝ չեմ կարող ասել»։


Իսկ Ամուլսարի ուղղությամբ փորձո՞ւմ են առաջանալ, հնարավո՞ր է՝ սարն էլ են ուզում վերցնել, Վահագն Արսենյանն ասաց․ «Թող վերցնեն, ի՞նչ ասեմ, չեմ կարող ասել։ Բայց էդ կողմի վրա չեն կրակում»։


Վահագն Արսենյանն ասաց նաև, որ քաղաքում ավերածություններ, վնասներ չկան, միայն զորամասն է, նաև ասաց, որ քաղաքի բնակիչներից զոհեր ու վիրավորներ չկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր