Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 սեպ 2022 16:24

Մենք ունենք վարչապետի մի քանի թեկնածու, բայց, կարծում եմ, երբ հասնի պրոցեսին՝ ժողովուրդը պետք է ընտրի

«Պարզվում է, Գեղամ Մանուկյանի հասցեին ՔՊ-ականների կողմից հնչեցված ռեպլիկների, հարձակման   պատճառը երեկվա իրադարձություններն են, ՔՊ-ական պատգամավորները հայտնեցին, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են նաև որոշակի գործողութուններ, իրենց զրույցներից, բորբոքվածությունից այդպես հասկացա։  Մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ, իսկապես պետք չէ ընտանիքներին խառնել որևէ քաղաքական պրոցեսի մեջ։ Բայց մյուս կողմից՝ քաղաքական մեծամասնությունը պետք է գիտակցի՝  թե ինչ իրավիճակում ենք հիմա մենք գտնվում  և թե՝  ինչ է կախված իրենց քայլերից․  բայց՝  բռնությունը  ես դատապարտում եմ և պաշտոնապես հիմա հայտարարում եմ, և,   մեր քաղաքական ուժում չկա որևէ մեկը, որը կողջունի բռնությունը, բայց մյուս կողմից ՔՊ-ական պատգամավորները պետք է գիտակցեն երկրում ստեղծված իրավիճակը և դադարեն Նիկոլ Փաշինյանի գերի լինելուց,  պետք է գնալ իշխանափոխության ու փոփոխությունների»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։


«Լավ, կարող են իրենք ասել թեկնածուի անունը, տարբերակ եմ առաջարկում, ես առաջարկում եմ տարբերակ թող իրենք՝ ՔՊ-ականներն ասեն թեկնածուի անունը, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պատերազմի ու  պարտության հետ»,-ասաց Խամոյանը։


Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր