Մոտ օրերին թշնամին կփորձի առաջ գալ, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, ոչ մի քայլ այդ մխրճման գագաթից մեր ուղղությամբ չեն կարող անել

«Վախենալու, հուսահատվելու բան չկա, մեր զինված ուժերը շրջափակել են իրենց ջոկատները, խմբերը եւ իրադրությունը գտնվում է մեր հսկողության տակ:
Մտահոգություն չկա, որ ադրբեջանական ուժերը մոտ օրերին կփորձեն առաջ գալ: Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը: Ադրբեջանական ուժերը ոչ մի քայլ այդ մխրճման գագաթից մեր ուղղությամբ չեն կարող անել:
Մեր ուժերը բավարար են եւ այս ուղղությամբ մենք հակառակորդին կորուստներ պատճառելով հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»,-ասաց նա:
Ասրյանը հերքեց, թե հայկական կողմն ունի կորած ստորաբաժանումներ, վաշտեր:
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: