Մակրոնի հրաժարականի պահանջով խնդրագիր՝ ավտորիտարիզմի ամրապնդման և երկիրը ուկրաինական հակամարտության մեջ վտանգավոր կերպով ներքաշելու համար          Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը       Սի Ծինփինը ՇՀԿ գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն    

17 սեպ 2022 17:11

Տեսանյութ.Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի  ամենաբարձր ու ամենացուրտ պոստերից մեկում:  Ալիսան ծանր վիրավորվել էր պատերազմում, 3 ամիս չի կարողացել քայլել, բայց բուժումից հետո վերադարձել էր մարտական հերթապահության:

NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։  Ենթասպա Գագիկ Մելքոնյանը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր