10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

19 սեպ 2022 14:10

ՊՆ-ն չգիտի՝ Հայաստանին հանձնված 32 դիերը մտնո՞ւմ են Փաշինյանի հայտարարած 135 զոհի մեջ, թե՞ ոչ

Yerevan.Today-ը գրում է․


Նախօրենին տեղեկություն ստացանք այն մասին, որ Բաքուն Երևանին է հանձնել սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 32 հայ զինվորների դի։ Մինչ դա այս ուրբաթ էլ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասել է 135-ի:


Yerevan.Today-ը փորձեց պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանից ճշտել՝ նոր վերադարձված դիերը մտնում են 135-ի մեջ, թե՞ ևս 32 զոհ, սակայն այս պահի դրությամբ դեռ հստակ ճշտված չէ. «Այդ հարցումը ես էլ եմ ուղարկել համապատասխան վարչություն, կարծում եմ մինչև երեկո պարզ կլինի»:


Վիրավորների թվի մասին ևս նախարարությունից հայտնել չեն շտապում, Արամ Թորոսյանը նշում է, որ այդ թիվը նույնպես ճշտվում է, սակայն ծնողներն ու հարազատները կարող են զանգահարել 1-28 հեռախոսահամարով և վիրավորներիառողջականի վերաբերյալ ստանալ տեղեկություն նաև, նաև իմանալ որ բուժհաստատությունում է բուժվում: 


Ինչ վերաբերում է զոհերի ու վիրավորների թվի ու անունների հրապարակմանը, պաշտպանություն նախարարությունը դեռ չի շտապում հրապարակում անելուց. Թվերը դեռ ճշգրտվում են. «Այդ մասին մի քանի անգամ հայտնել ենք, որ նախարարությունը կհրապարակի միայն գերճշգրիտ տեղեկատվություն՝ վերջնական ճշտումներն իրականացնելուց հետո»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր