Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

20 սեպ 2022 10:50

Չի կարելի բացառել, որ այս անգամ լուցկին ինչ-որ երրորդ կողմ է նետել՝ կրակ հարուցելով

Ինչո՞ւ Բաքուն և Երևանը հերթական անգամ «բախվեցին» հենց հիմա:

Pravda.Ru-ի թղթակից Մարինա Կուրակոն այդ հարցն է ուղղել Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար հետազոտող Բորիս Դոլգովին։ Վերջինիս խոսքով նախորդ հակամարտությունը՝ 2020 թվականինը, Ռուսաստանի միջնորդությամբ «ժամանակավորապես է դադարեցվել»:

-Ըստ ամենայնի, այժմ Ադրբեջանի ղեկավարները և նրանց աջակցող թուրքական կողմը որոշել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել հաջողությունը և զարգացնել այն։ Բարեբախտաբար, ցանկացած լարված իրավիճակում դժվար չէ հակամարտության սրում հրահրել՝ բավական է պատահական կրակոցը: Ուստի միշտ դժվար է բացահայտել սադրիչին։ Բայց այստեղ, իհարկե, պետք է ընդգծել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ժամանակավորապես է դադարեցվել։ Եվ դրա վերջնական լուծումը կախված է երկու կողմերի ջանքերից, որը ուղղված կլինի լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Իսկ դա դեռ չկա, և հետևաբար, ցանկացած պահի հնարավոր են այնպիսի սրացումներ, ինչպիսին հիմա է եղել։

-Կա՞ կապ այն փաստի հետ, որ սեպտեմբերի 11-ին Պետդեպարտամենտը հայտարարել էր ԱՄՆ-ի մտադրության մասին երկու միլիոն դոլար հատկացնել «2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական զինված հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար»:

-Այո՛, ամերիկացիներն իսկապես ցանկանում են միջամտել այդ հակամարտությանը, և նրանք կարող են հույս դնել հաջողության վրա, քանի որ Ռուսաստանը հիմա զբաղված է ուկրաինական հակամարտությամբ։ Իսկ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու ամերիկացիների ցանկությունը շահագրգիռ կողմը կարող է օգտագործել։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական ուժերին աջակցում է Թուրքիան։ Ամերիկացիներն ունեն իրենց սեփական շահերը տարածաշրջանում: Ուստի չի կարելի բացառել, որ այս անգամ լուցկին ինչ-որ երրորդ կողմ է նետել՝ կրակ հարուցելով։

-Իսկ գուցե խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ՞։

-Հնարավոր է, հավանաբար օգտակար կլինի հիշել, որ Ադրբեջանը Եվրոպա գազ է մատակարարում Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Գազատարը անցկացվել է բավականին բարդ «երթուղու» երկայնքով՝ լեռնային տեղանքով։ Ուստի Բաքուն և Անկարան ծրագրում են կառուցել նորը` Թուրքիայից մինչև Ադրբեջան Հայաստանի տարածքով, այնուհետև Կասպից ծովով մինչև Կենտրոնական Ասիա: Մեծ Բրիտանիան պատրաստ է «ներդրում անել» դրանում։ Հնարավոր գնորդներն են Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր