Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

20 սեպ 2022 13:44

Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի, գործընթացը կշարունակվի

Ադրբեջանը սեպտեմբերի 20- ին Հայաստանին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը։


Ինչպես հայտնել են երկրի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից, հայ զինծառայողների մարմինները մյուս կողմին հանձնելու գործընթացը կշարունակվի:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Բաքուն Երևանին էր փոխանցել 32 հայ զինծառայողի դի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր