Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 սեպ 2022 15:50

3-րդ համաշխարհային պատերազմը դե ֆակտո արդեն ընթանում է և կարող է վերածվել թեժ փուլի

Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը դե ֆակտո արդեն ընթանում է և կարող է վերածվել թեժ փուլի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։


«Մարդկությունը Երրորդ համաշխարհային պատերազմից ընդամենը մեկ քայլ հեռու չէ, այն իրականում շարունակվում է միջազգային հարաբերություններում, տնտեսության մեջ, մարդկանց գլխում և ավելի ու ավելի է հոսում դեպի թեժ փուլ», - ասել է Անդրեյչենկոն:


Նա նաեւ ափսոսանք է հայտնել արեւմտյան քաղաքական գործիչների այն խոսքերի կապակցությամբ, որ «գլոբալ հակամարտությունը պետք է լուծվի մարտի դաշտում»։


«Առայժմ նրանք գործում են օտար ձեռքերով, բայց սա միայն առայժմ»,- ընդգծել է Անդրեյչենկոն։ Նրա կարծիքով, գլոբալ դիմակայության պայմաններում գոյատևման և զարգացման ընդունակ է միայն «ժողովրդավարության ազգային ավանդույթների վրա հիմնված» ուժեղ պետությունը։


«Այսօր եկել է ճշմարտության պահը բոլորիս համար՝ նրանց, ովքեր աջակցում են իշխանությանը և նրանց, ովքեր քննադատում են այն։ Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ»,- եզրափակել է խորհրդարանի ստորին պալատի նախագահը։


Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել առավելագույնն անել Ռուսաստանի հետ միավորվելու համար՝ միաժամանակ պահպանելով երկրի ինքնիշխանությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր