Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 սեպ 2022 10:17

Տեսանյութ.Զինծառայողների ծնողները խոտերի մեջ նետեցին Փաշինյանի եւ մյուս պաշտոնյաների կողմից տեղադրված ծաղկեպսակները.բերման է ենթարկվել 37 ծնող

Զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնից հեռացրին եւ խոտերի մեջ նետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս պաշտոնյաների կողմից տեղադրված ծաղկեպսակները:


Նրանցից մեկն ասաց. «Էս 4 քմ-ն է մերը, մի արի, ասել ենք ու նորից ասում ենք՝ ինչ արարողություն էլ լինի, մի արի, մեր սրբվայր մի արի: Դերասանավարի չոքում է տղերքի շիրիմներին, ղալաթ ա անում, որ գալիս ա: Մեր տղերքը հանուն մեր ապագայի պայքարել են»:
 զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ բերման են ենթարկվել: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:


«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկը ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված: Առաջին հայացքից կարծես մատը կոտրված է: Երկուսն էլ կին են: Հիմա ոստիկանության բաժնում են, դուրս կգան եւ կդիմեն բուժօգնության: Շտապօգնություն կանչել են, բայց դա բավարար չէ, վնասվածքն ավելի լուրջ է: Վնասվածքները ստացել են բերման ենթարկվելու ժամանակ»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր