Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ       Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք    

21 սեպ 2022 13:36

Հակառակ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության,Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ժամանակ դիվանագետը նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել փաստաթղթի տեքստի կազմման աշխատանքը՝ հակառակ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության, տեղեկացրել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։

Նախարարը նաեւ նշել է  Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցության ծրագրի իրականացման կարեւորությունը հետհակամարտային շրջանում։

«Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին, Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն»,- ասել է Բայրամովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր