Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

22 սեպ 2022 13:10

Թուրքն էլ է տեսնում, որ դուք դուրս եք եկել ձեր միակ դաշնակցի դեմ,անգամ տեխնիկա չունեք, նրանց ծրագիրն է՝ միանալ Նախիջեւանին ու գրավել Երեւանը

Ադրբեջանի նպատակը չի փոխվել, նա ցանկանում է գրավել ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Երեւանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին։


«Դա նրանց ծրագիրն է՝ միանալ Նախիջեւանին եւ գրավել Երեւանը։ Այդ խնդիրը նրանց առաջ 100 տարի է՝ դրված է, ոչինչ չի փոխվել»։


Գրիգորյանցը ցավով է արձանագրում՝ Հայաստանը թուլացած է, իսկ թշնամին դա տեսնում է։ Բացի այդ, ներսում ՝ հասարակական մակարդակում ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր են հնչում, իսկ դա միայն Ռուսաստանը չէ, որ տեսնում է։


«Թուրքն էլ է տեսնում, որ դուք դուրս եք եկել ձեր լավ, թե վատ, բայց միակ դաշնակցի դեմ, տեսնում է որ մոբիլիզացիա հայտարարված չէ, տեսնում է, որ անգամ մոբիլիզացիայի դեպքում տեխնիկա չունեք։ Պահեստներում պետք է այդ պաշարը լիներ։ Այս ամենը կարող է տանել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Գեներալ-լեյտենանտը շեշտում է՝ դեռ մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը անդադար զորավարժություններ էր իրականացնում ՝ հատկապես Նախիջեւանում։ Դա մեկ բան էր նշանակում ՝ նրանք թաքնված մոբիլիզացիա էին իրականացնում։ Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն անտեսում էր այն հուշումները, որ ստացվում էին։


«Հայաստանը պատերազմից առաջ մոբիլիզացիա չիրականացրեց, ինչպես կարգն է՝ չնայած նրան, որ մենք հուշում էինք։ Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվեց, նրանք ոչինչ չարեցին, նրանք կամավորներին էին կանչում եւ պարտվեցին պատերազմում։ Դա հակառակորդի շահերից էր բխում եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն էր։ Հարկավոր էր իրականացնել մոբիլիզացիա եւ զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստվածության վիճակի, ինչպես նաեւ երկիրը խաղաղ վիճակից ռազմական վիճակի փոխադրել»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։


Գեներալ -Լեյտենանտի խոսքով, դեռ 2020 թվականի պատերազմից մեկ ամիս առաջ ինքը եկել է Հայաստան՝ աջակցություն ցուցաբերելու, բայց պաշտպանության նախարարն իրեն չի ընդունել, չի լսել։ «Ես այնպիսի տվյալներ ունեի, բայց ինձ անտեսեցին։ Ես զանգահարեցի, ասացի՝ օրվա ցանկացած ժամի՝ գիշեր, թե ցերեկ, պատրաստ եմ հանդիպել նախարարին, նրան փոխանցեք՝ շուտով պատերազմ է լինելու, ես երկու հարցով եմ ուզում հանդիպել ՝ Հայաստանի, Արցախի անվտանգության եւ Զինված ուժերի անվտանգության։ Ինձ փոխանցեցին, որ զեկուցել են նախարարին՝ Տոնոյանին, նա հայտնել է, թե վաղը նիստ է»,-պատմեց Նորատ Տեր-Գրիգորյանցը։


Անդրադառնալով Ռուասատանում մասնակի զորահավաք հայտարարելու որոշմանը, Նորատ Տեր- Գրիգորյանցն ասաց՝ առաջիկա 3-4 օրերին ռուսական բանակը կհամալրվի մոբիլիզացիոն ռեզերվով՝ ծառայություն անցած զինվորներով ու սպաներով։ Այս որոշումը նա անգամ ուշացած է համարում ՝ նշելով, թե դա ՌԴ ԳՇ-ի սխալն է, որովհետեւ ռուս-ուկրաինական ճակատը հազարավոր կիլոմետրերով է ձգվում։ «Հիմա արդեն ուժերը համալրվում են, ռուսական բանակը հակահարձակման կանցնի։ Ռոուսաստանը հսկայական ռեսուրս ունի»,-կարծում է Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր