Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

22 սեպ 2022 15:50

Տեսանյութ.Իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում, և դրա դիմաց պետք է զիջել Արցախը ու ՀՀ տարածքից այլ բնակավայրեր

«Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները կատեգորիկ դեմ արտահայտվել են միայն միջանցքին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նույն հայտարարության մեջ ասում է, որ տեր է ՀՀ տարածքին, բայց այս պարագայում ակնհայտ է, բառացի չի ասվում, որ մենք պատրաստ ենք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, սակայն այդ հայտարարությունը և վարչապետի սահմանած «կարմիր գծերը» ցույց են տալիս, որ այս հարցում էլ որևէ խնդիր չունեն»,- «Ազատության» եթերում՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, հակառակորդի հռետորաբանությանը և սպասվելիք իրադարձություններին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Իշխանական տեղեկատվական քարոզչությունը ցույց է տալիս, բառիս բուն իմաստով ասվում է, որ ՀՀ փրկության համար պետք է հանձնել Արցախը։ Շատ ծանր է արձանագրել, որ այս չորս տարվա ընթացքում իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում, և դրա դիմաց պատրաստ են զիջել Արցախը ու ՀՀ տարածքից այլ բնակավայրեր»,- ասաց Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր