Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

23 սեպ 2022 13:50

Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերը Կուտականից 1-1.5 կմ են հեռու. որտեղ որ առաջ են եկել, արագ տեմպերով դիրքավորվում են, համալրվում, պատրաստվում են

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հատվածում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է. գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից բացված կրակի հետևանքով տուժածներ, բարեբախտաբար, հայկական կողմը չունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Բավականին երկար ժամանակ կրակել են ադրբեջանցիները։ Հիմնականում դիրքերի ուղղությամբ էին կրակում։ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով գյուղից ընդամենը 1-1.5 կմ են հեռու»,-ասաց Ավետյանը։

Գեղամասարի նախկին համայնքապետի խոսքով՝ նախքան 44-օրյա պատերազմը, թե՛ Կուտականը, թե՛ Գեղարքունիքի մեծ թվով գյուղեր սահմանից բավականին հեռու ու անվտանգ էին, իսկ հիմա ադրբեջանական դիրքերն այդ գյուղերի անմիջական հարևանությամբ են։
«Ադրբեջանցիները որտեղ որ առաջ են եկել, արագ տեմպերով դիրքավորվում են, ամրապնդվում, համալրվում։ Ամեն ձևով պատրաստվում են»,-նշեց Ավետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր