Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

23 սեպ 2022 15:15

Մինամյոտով են սկսել կրակել մեր դիրքերի վրա. ինչ իրավիճակ է այս պահին Կուտականում

Հակառակորդը մոտ 15-20 րոպե կրկին կրակի տակ է պահել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Մակիչ Թովմասյանը:


«Այս անգամ ավելի ծանր զինտեխնիկա են օգտագործել, մինամյոտով կրակել են մեր դիրքերի ուղղությամբ: Այս պահին գյուղում բնակիչների համար անվտանգ է»,-հավելեց նա:


Նշենք, որ Գեղարքունիքի Կուտական համայնքի բնակիչներին ահազանգել էին, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր