Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 սեպ 2022 12:13

Հոր ինքնասպանությունից րոպեներ անց տուն զանգած զինծառայողից սեպտեմբերի 13-ից հետո լուր չկա

Aravot.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 13-ին ծառայության մեջ գտնվող որդու հետ ժամեր շարունակ կապ հաստատելու ապարդյուն փորձերից հետո Վարդենիսում ինքնասպանության դիմած տղամարդու՝ Մանվել Մարտիրոսյանի զինծառայող որդուց: Մխիթար Մարտիրոսյանը պայմանագրային զինծառայող է:

Թեեւ Վարդենիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում ասել էր, թե Մանվել Մարտիրոսյանի ինքնասպանությունից րոպեներ անց որդին զանգել էր ու հայտնել, որ ողջ է, սակայն մեր տեղեկություններով, զինծառայողը նաեւ հայտնել էր, որ ոտքերից վիրավոր է: Սակայն, այդ զանգից հետո մինչ օրս հարազատները նրա գտնվելու վայրը չգիտեն, նրա հետ չեն կարողանում կապվել:

Սեպտեմբերի 13-ին Մխիթարի ծննդյան օրն էր: «Այդ օրը ծնվեց, այդ օրն էլ․․․»,-մեզ հետ զրույցում ասաց նրա հարազատներից մեկը:

Մեր տեղեկություններով՝ Մխիթարի մայրը այսօր ԴՆԹ թեստ է հանձնել: «Առայժմ անորոշ վիճակ է, լուր չկա»,- ասաց Մխիթարի հարազատներից մեկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր