Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

24 սեպ 2022 20:08

Իրանի արտգործնախարարը կրկին հիշեցրել է Բայրամովին տարածաշրջանի սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կրկին հիշեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին տարածաշրջանի սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Այս մասին նա ասել է Նյու Յուրքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել եւ մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։

Իրանի արտգործնախարարը դրական է գնահատել վերջին մեկ տարում երկու երկրների փոխադարձ այցերն ու պայմանավորվածությունները։

Նա նշել է կովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ զեկույցներ եւ ապացույցներ՝ հաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ եւ վճռական հակազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի եւ սահմանների ցանկացած փոփոխության:

Նա հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները եւ նշել, որ իր երկիրը ձգտում է լուծել «Հայաստանի հետ տարածքային եւ սահմանային վեճերը տարածաշրջանային համագործակցության միջոցով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր