Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար:
«Հրապարակ»-ը գրել էր, որ ջոկատը կազմված է եղել Արցախում կռված, լավ պատրաստված տղերքից` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորներից ու թիկնապահներից:
«Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը»,- հայտնել էր կայքը: