Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 5-ի համար          Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»    

26 սեպ 2022 14:46

ՌԴ զորակոչիկներից շատերը չունեն ռազմական փորձ ․բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի հետախուզության առավոտյան ամփոփագրում անդրադարձ կա Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ արդեն  տասնյակ հազարավոր ծանուցագրեր են ուղարկվել, պահեստազորայինների առաջին խմբերն էլ սկսել են ժամանել զինվորական բազաներ։  «Հիմա Ռուսաստանը բախվելու է վարչական ու լոգիստիկ խնդիրների՝ կապված զորքերի ուսուցման հետ»,- ասված է ամփոփագրում։
Ի տարբերություն արևմտյան բանակների մեծ մասի՝ ռուսական զինված ուժերը զինվորների համար նախնական ուսուցում են անցկացնում իրենց նշանակված օպերատիվ ստորաբաժանումներում, այլ ոչ թե հատուկ ուսումնական հաստատություններում: Որպես կանոն, յուրաքանչյուր բրիգադում մեկ գումարտակ մնում է կայազորում  նորակոչիկներին պատրաստելու համար, եթե մյուս երկուսը տեղակայվում են։ Սակայն խնդրահարույց է այն, որ այդ երրորդ գումարտակներից շատերը տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմաճակատ։
Բրիտանական հետախուզությունը նաև հայտնում է, որ զորակոչիկներից շատերը  չունեն ռազմական փորձ։ «Ռազմական հրահանգիչների բացակայությունը և շտապողականությունը, որով Ռուսաստանը սկսել է մոբիլիզացիան, հուշում է, որ զորակոչված զորքերից շատերը կգնան առաջնագիծ նվազագույն պատրաստվածությամբ»,-ասվում է ամփոփագրում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր