Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին    

26 սեպ 2022 15:06

Մոսկվան չի բացառում ոչ միայն ռուսների, այլև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի հետ պատերազմելու նպատակով ոչ միայն ռուսների, այլև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Առկա տեղեկություններով, Աբխազիայի ու Ցխինվալիի շրջաններից հնարավոր է զորակոչել մի քանի հազար մարդու:


Ի դեպ, սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական պատերազմի համար բնակչության «մասնակի զորահավաքի» մասին և ստորագրել համապատասխան հրամանագիր, որի հանրությանը հասանելի հատվածում չեն սահմանվում այն ​​պարամետրերը, ըստ որոնց ուրվագծվում է «մասնակի» զորահավաքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր