Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 սեպ 2022 15:28

Ռուսաստանը 25 մլն մոբիլիզացիոն ռեսուրս ունի, թող 30 000-ը փախնի. հետ են գալու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո արտերկիր մեկնած ռուսները կվերադառնան, գրում է ՏԱՍՍ-ը։


«Մեզ մոբիլիզացիայով են վախեցնում, էստեղ ինչ-որ մեկը փախել է արտերկիր, լսե՛ք, Ռուսաստանը 25 միլիոն մոբիլիզացիոն ռեսուրս ունի, դե թող 30 000-ը փախնի, լավ, 50 000-ը, իսկ եթե մնային այստեղ, մեր ժողովուրդը կլինեի՞ն. թող փախնեն»,- ասել է Լուկաշենկոն երկուշաբթի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։


Նրա խոսքով` սրա պատճառով չպետք է անհանգստանալ:


«Ես չգիտեմ, թե ինչպես եք վերաբերվում դրան, ես առանձնապես անհանգստացած չեմ: 2020 թվականին մի քանի հազար (նախագահական ընտրություններից հետո Բելառուսից) հեռացավ նրանք խնդրում են վերադառնալ: Շատերը խնդրում են՝ հետ ընունեք, թող փախնեն: Սրանք էլ կգան»,- նշել է Լուկաշենկոն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր