Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

27 սեպ 2022 13:10

Փրկենք Հայաստանը, #Հայերի կյանքը կարևոր է.ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով երեկ սոցցանցերում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայաստանին զենք վաճառելու հարցը։


«ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին՝ պաշտպանվելու ադրբեջանաթուրքերից, որոնք սպառնում են նրան նոր ռազմական ագրեսիայով։ Իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն»,- հարց է բարձրացրել Բուիսոնը՝ հեշթեգերում նշելով #Փրկենք Հայաստանը, #Կանգնիր Հայաստանի կողքին, #Հայերի կյանքը կարևոր է։


Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել էր, որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները, Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո, քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր