Ի՞նչ իմաստ ուներ նման չարագուշակ կանխատեսումներ անել, վախ եւ անհուսություն ներշնչել, մի հարվածով բոլոր տատանվողներին դարձնել իշխանամետ.«Հրապարակ»

Եթե տեղեկատվության պակաս ունես, ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ ունեցածդ սուղ ինֆորմացիայի հիման վրա արված եզրահանգումները վերջնական ճշմարտության արժեք ունեն եւ այդքան միանշանակ պնդումներ անել:
Ինչպե՞ս կարելի է այդպես բարբարոսաբար չարաշահել տասնամյակների ընթացքում հասարակության շրջանում ունեցածդ վստահությունը եւ օգտվել քո կուտակած կապիտալից` հեղինակությունից, որպեսզի սատար կանգնես մի գործընթացի, որի ելքը հայտնի չէ, եւ որի հաջողությունը երաշխավորված չէ:
Ինչպե՞ս կարելի է այսքան անփութորեն եւ այսպես դաժանաբար ներազդել ներքաղաքական պրոցեսների եւ հանրային տրամադրությունների վրա: Պարզ է, որ Տեր-Պետրոսյանի խոսքը մեծ ազդեցություն է ունենալու բոլոր նրանց վրա, ովքեր չունեն իրադարձություններն ինքնուրույն վերլուծելու ունակություն, եւ ում համար Տեր-Պետրոսյանի ինտելեկտը վիճարկելի չէ: Մի հարվածով բոլոր տատանվողներին Տեր-Պետրոսյանը դարձրեց իշխանամետ եւ ընդդիմությանը հուժկու հարված հասցրեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում