Մտածել, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություներ սկսել Ադրբեջանի դեմ, անհեթեթություն է,մենք հասել ենք պլենդուզի մակարդակի, բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե սեղանի շուրջ

«Ռուսաստանն այսօր ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ ու մտածել, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություներ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Ըստ նրա՝ հակառուսական տրամադրությունների «պուլտը» Ալիևի ձեռքում է ու երբ ուզի՝ կմիացնի։
Երկրորդ նախագահը կարծում է, որ, բացի Հայաստանից, Սյունիքը կարևոր է նաև Իրանի համար։
«Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում ու այդ ամենն ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով՝ կարելի է կանգնեցնել», - ընդգծեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահն ասում է` ՀՀ–ում իրավիճակը պայթյունավտանգ է, քանի որ, մի կողմից, կա որոշում կայացնելու պարտադրանք, իսկ մյուս կողմից վտանգ կա, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել ՀՀ–ում իրավիճակը։
«Մեր դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է` մենք ինքներս հասել ենք պլենդուզի մակարդակի։ Բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե սեղանի շուրջ` թույլերին ոչ ոք չի սիրում, նրանց հետ ընկերություն չեն անում։ Նույնը միջազգային կատերգորիայում է։ Չի կարելի պետությանը մուրացկան սարքել»։