Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 սեպ 2022 13:18

Ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Ֆրանսիայից չսպասեք օգնութուն, հետո նեղանում եք, որ ՌԴ-ն սկսել է հարաբերություններ խորացնել Ադրբեջանի հետ, բա ինչ անի

Ես Միութենական պետություն մտնելու գաղափարը աննպատակահարմար եմ համարում և իմ գործողություններով նման մտայինության համար առիթ չեմ տվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Ես չեմ տեսնում, որ Միացյալ նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հարցերի շուրջ: Նման նախադրյալներ չեմ տեսնում:


Նրանց հայտարարությունները դրական եմ համարում, Նենսի Փելոսիի այցը Հայաստան դրական եմ համարում, նրանց այն հայտարարությունները, որոնք կարող են Ադրբեջանին զսպել այս իրավիճակում դրական եմ համարում: Բայց ես ուզում եմ, որ մենք իրատես լինենք` ԱՄՆ ազդեցությունը նաև Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, Էրդողանը ոչ մեկին չի լսում, նաև ՌԴ ազդեցություն է նվազել Ադրբեջանի վրա` Ալիևը ուղիղ հայտարարում է, որ որևէ զանգ իր վրա չի կարող ազդել, պարզ է չէ, ոմ նկատի ուներ նա:


Այս վիճակը պետք է մենք ճիշտ գնահատենք և մի ծայրահեղությունից մյուսը չընկնենք` ասենք ՌԴ-ն չկա, ՀԱՊԿ–ը չկա: Գնանք էսա Ֆրանսիայից օգնություն ստանանք: Չի լինելու այդ օգնությունը, շատ լավ կլինի, որ ինչ որ դիտորդ ուղարկեն, գա իրավիճակը գնահատի նոր հայտարարություն անի: Բայց այս տարածաշրջանի վրա ռեալ ազդեցությունը ունի Ռուսաստանը, որի ազդեցությունը սակայն նվազել է` պայմանավորված ուկրաինական պատերազմով, և ՀՀ-ի, որպես իր դաշնակցի պարտությամբ վերջին պատերազմում:


Բացի այդ ՌԴ-ն սկսել է հարաբերություններ խորացնել Ադրբեջանի հետ, դրա մասին վկայում են Լավրովի հայտարարությունները: Հիմա մենք մեղադրենք Ռուսաստանի, թե ինչու է նա իր ազգային շահերից բխող քայլեր իրականացնում, անիմաստ է: Սրել հանրությանը ՌԴ-ի դեմ ավելի վտանգավոր է: Այս իրավիճակում մենք պետք է ավելի ակտիվ համոզենք ՌԴ-ին, ասենք, որ նրանք դեռ այս տարածաշրջանում «իրենցից բան են ներկայացնում», որ կարող են մեզ կորցնել: Բայց մենք բան չենք անում, հետո նեղանում եք, որ Մոսկվան Ադրբեջանի հետ է կառուցում հարաբերությունները, բա ինչ անի»,- եզրափակեց երկրորդ նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր