Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

28 սեպ 2022 14:50

Ես Պուտինի հետ շատ լավ լեզու էի գտնում.եթե դեռ նախագահ լինեի, նա Ուկրաինա չէր ներխուժի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Ուկրաինայի կամ Թայվանի պատճառով։


Պատասխանելով 77 WABC ռադիոյի հաղորդավարի հարցին, թե ինչը չի թողնում, որ Թրամփը գիշերները քնի, Թրամփն ասել է. «Ես ամենից շատ մտածում եմ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին այն ահավոր բաների պատճառով, որոնք տեղի են ունենում Ուկրաինայոմ։ Ըստ երեւույթին, դա տեղի կունենա Չինաստանում՝ Թայվանի հետ կապված, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ»։


Մեկնաբանելով ՌԴ նախագահի վերջին ելույթը, որում նա խոստացել է «օգտագործել տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Ռուսաստանն ու մեր ժողովդին պաշտպանելու համար», Թրամփը նշել է. «մենք ամենավտանգավոր ժամանակում ենք ապրում, գուցե երկար տարիների ընթացքում, միջուկային զենքի հզորության պատճառով»։


«Խոշոր երկրի համար, որն իր միջուկային հզորությամբ հավասար է մեզ, նման խոսքերն այսպես շաղ տալը... Շատ վատ ժամանակներ են։ Շատ վատ ժամանակներ այդ երկրի եւ շատ ու շատ վտանգավոր ժամանակներ աշխարհի համար»,- նշել է Թրամփը՝ կրկնելով, որ եթե դեռ նախագահ լիներ, Պուտինն «Ուկրաինա չէր ներխուժի»։


«Ես նրա հետ շատ լավ լեզու էի գտնում։ Ես խոսում էի նրա հետ։ Ես նրան հասկանում էի»,- ասել է Թրամփը Ռուսաստանի նախագահի մասին։ «Նա էլ ինձ էր հասկանում, հավանաբար։ Բայց ես նրան լավ էի հասկանում, եւ նա երբեք սա չէր անի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր