Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ          Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել       «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած    

29 սեպ 2022 16:55

Լավ քննարկեք խաղաղության շանսը. նկատողությո՞ւն, թե...Թուրքիան դատապարտել է ՀՀ-ի «սադրիչ» գործողություններն Ադրբեջանի դեմ

Թուրքիայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է հայտարարություն, ըստ որի նիստի ժամանակ քննարկվել է Հունաստանի հետ կապված լարվածությունը, ռուս–ուկրաինական պատերազմը եւ Ադրբեջան–Հայաստան լարվածությունը։

Զավեշտալին այն է, որ հայտարարության մեջ նշվում է, թե Թուրքիան դատապարտում է Հայաստանի «սադրիչ» գործողություններն Ադրբեջանի դեմ, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններին հիշեցրել են լավ քննարկել  խաղաղության շանսը եւ կատարել ստանձնած պարտավորությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր