Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

29 սեպ 2022 11:30

Հնդկաստանն առաջիկա ամիսներին 245 մլն դոլարի մեծաքանակ հրթիռներ, զինամթերք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է

«Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ»,-այս մասին գրում է The Economic Times-ը՝  ավելացնելով, որ կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է այս ամսվա սկզբին։


Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է  2000 միլիոն ռուպի կամ  մոտ 245  մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին։


Հնդկաստանը զգալի ջանքեր է գործադրել ավելացնելու զենքի արտահանումը՝ բարեփոխումների քաղաքականության ու և կառավարության ակտիվ աջակցությամբ՝ արտասահմանյան պատվերներ ապահովելու համար:


Ըստ պարբերականի աղբյուրների, Հնդկաստանն առաջին անգամ Հայաստան արտահանելու է համազարկային կրակի «Պինակա» բազմափող կայաններ, որոնք արդեն ծառայում են հնդկական բանակին։ Այս հզոր զենքը նախագծվել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից և արտադրվել է Հնդկաստանի մասնավոր ընկերությունների կողմից: Բանակը վերջերս պատվիրել է ևս վեց «Պինակա»-ի գնդեր՝ փորձարկելու համար։


Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ  զինամթերք՝ կնքված գործարքի շրջանակներում:


Ըստ աղբյուրի, սա առաջին անգամը չէ, որ սպառազինություն է արտահանվում Հայաստան։ 2020 թվականին Հնդկաստանը հաղթեց տարածաշրջանի մրցակիցներին՝ այդ երկրին մատակարարելով չորս Swathi ռադարներ, որոնք օգտագործվում են հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և թշնամու արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի սահմաններում:


Նշենք, որ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ այս հրապարակումը տարածվել է նաև ռուսական ԶԼՄ-ներում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր