Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

30 սեպ 2022 10:35

Փորձում են ապակայունացնել իրավիճակն Անդրկովկասում.ՌԴ-ն դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը

«Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են»:


Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հետ կապված՝ պաշտոնական Երևանի հայտարարության վերաբերյալ հարցին:


Նա նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել: «Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել թվացյալով»,- ասել է դիվանագետը:


Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Անդրկովկասում, հավելել է Զախարովան:


Նա ընդգծել է հրադադարի կայուն ռեժիմի ապահովման և բոլոր ուժերի` նախկին դիրքեր հետքաշման անհրաժեշտությունը:


Զախարովան անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, նշելով, որ դրանք չեն նպաստում փոխըմբռնելի լուծումների որոնմանը։ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները, որոնք հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր