Միացյալ Նահանգները երբեք, երբեք, երբեք չի ճանաչի ՌԴ-ի պահանջները ինքնիշխան ուկրաինական տարածքների նկատմամբ, հանրաքվեները կեղծիք էին, բացարձակ կեղծիք

Միացյալ Նահանգները երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները ինքնիշխան ուկրաինական տարածքների նկատմամբ»,- ասել է Բայդենը Վաշինգտոնում Խաղաղօվկիանոսյան կղզիների ղեկավարների հետ հանդիպմանը։ «Այսպես կոչված, հանրաքվեները կեղծիք էին, բացարձակ կեղծիք։ Արդյունքները կեղծվել են Մոսկվայում»,- ասել է նա։ «Ուկրաինացի ժողովրդի իրական կամքը դրսևորվում է ամեն օր, երբ [մարդիկ] զոհաբերում են իրենց կյանքը՝ ժողովրդին փրկելու և իրենց երկրի անկախությունը պահպանելու համար»։
«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, Պուտինի կայսերական հավակնությունները ՄԱԿ-ի կանոնադրության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում են»,- հավելել է նախագահը։ Ուկրաինայի չորս շրջանների բռնակցման մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո։ Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ Պուտինը այս շրջանների բռնակցմամբ ցանկանում է լեգիտիմություն հաղորդել ՌԴ տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնալու դեպքում միջուկային զենք կիրառելու մասին իր հայտարարություններին։