Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին          Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ       Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի    

30 սեպ 2022 14:14

Էրդողանը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին.Պուտինը եթե ինչ-որ բան մտադրվում է, անում է

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։

-Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն,- հարց է ուղղել լրագրողը։

-Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի ամենաճիշտ քայլը,- հետևել է Էրդողանի պատասխանը։

Վերջինս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, նշել է, որ Ուկրաինայի որոշ «օկուպացված շրջաններում» հանրաքվեի անցկացումը բարդացնում է դիվանագիտական ջանքերը։

«Այնտեղ կարող է անգամ անեքսիա լինել։ Ես լավ գիտեմ պարոն Պուտին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր