Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

01 հոկ 2022 10:17

Ի՞նչ է քաքցնում Պաշտպանության նախարարությունը, խուսափում են հստակ ասել, թե...«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել, թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել:


«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետեւյալ բովանդակությամբ. «Այս պահի դրությամբ խնդրում եմ տրամադրել հստակ տվյալներ կամ քարտեզ՝ ինչպիսի դիրքային առավելություններ ունի հակառակորդ կողմը, ինչպիսի առավելություններ ու կորուստներ ունի հայկական կողմը: Ինչքա՞ն հատվածներ է օկուպացրել ադրբեջանական կողմը հայկական տարածքներից»:


Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են ճշգրտման, համադրման եւ վերլուծության անհրաժեշտ աշխատանքներ, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան տեղեկություններ»: Այսինքն՝ 17 օր է անցել զինված ագրեսիայից, որն իրականացվեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, սակայն դեռ ՊՆ-ն վերլուծում է:


Նշենք, որ նախօրեին Գեղարքունիքի մարզում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանին ՀՀ սահմանների վերաբերյալ հարց ուղղեց նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անն Լյույոնը, սակայն Մարտիկյանը կրկին խուսափողական պատասխան տվեց: Հետաքրքիր է՝ ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում իրականությունը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր