Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

01 հոկ 2022 13:31

Կիևը պատրաստ է բանակցությունների Մոսկվայի հետ, բայց ոչ Պուտինի, այլ ՌԴ մեկ այլ նախագահի հետ

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների Մոսկվայի հետ, բայց ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Գրում է Gazeta.ru-ն։


«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ», - ասել է Զելենսկին։


Սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի ունեցավ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։


Արարողության ժամանակ ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել դադարեցնել կրակը և վերադառնալ Մոսկվայի հետ բանակցություններին։


Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։ Պուտինը դրա մեկնարկը հայտարարեց փետրվարի 24-ին։ Նրա խոսքով՝ հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և նրա իշխանությունների ապաազգայնացումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր