Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ»          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 8-ին       Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, ապա կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

01 հոկ 2022 14:45

Տեսանյութ.«ԱՄՆ-ը միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը». Ֆրենկ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի որոշ մաս ու շարունակում է սպառնալ նոր հարձակումներով: «Ամենակարևորն, իհարկե, այն է, որ հնարավոր դարձավ հասնել կրակի դադարեցմանը, որը մենք հաստատեցինք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ակտիվ ջանքերի շնորհիվ: Բայց ուզում ենք համոզված լինել, որ ՀՀ-ն ապահով է ապագայում նույնպես:
 
Եթե կա այս ամենի խաղաղ կարգավորման ինչ-որ ձև, որպեսզի դադարեցվի Ադրբեջանի կողմից ագրեսիան, կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պետք է մեծ դերակատարություն ունենա դրանում, քանի որ այն, հավանաբար, միակ երկիրն է այս պահին, որն ունի հնարավորություն՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել կրակը»,- ասել է Ֆրենկ Փալոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր