Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը          Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել       Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ    

01 հոկ 2022 16:51

Բաքուն կոչով դիմել է Երևանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Հայաստանի իշխանություններին «իրական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե զբաղվել բանակցային գործընթացի իմիտացիայով»։


Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն է՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության խստիվ պահպանման հիման վրա։


«Կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները, կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման։ Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունները կեղծելը և իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի․ տարածաշրջանի խաղաղ զարգացմանն այլ այլընտրանք չկա», – հայտարարել է այն երկրի արտաքին գործերի նախարարությունը, որի բանակը երկու շաբաթ առաջ ագրեսիա էր իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր