Բաքվի ավազակախմբերն արդեն զինված հակամարտությունը տեղափոխել են Սյունիք, և պետք է Սյունիք մտցնել նաև միջազգային խաղաղապահներ, որքան շուտ, այնքան լավ
R
ealtribune.ru-ն գրում է, որ Ռուսաստանը մեկը մյուսի հետևից սխալներ է թույլ տալիս Հայաստանի հարցում: Նման կերպ վնաս է հասցվում ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլ նաև հենց Ռուսաստանին։ Պարզաբանենք: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ոչ տարածաշրջանային երկրներին Կովկասն ապակայունացնելու փորձերի մեջ նկատի ունենալով Արևմուտքը։
ealtribune.ru-ն գրում է, որ Ռուսաստանը մեկը մյուսի հետևից սխալներ է թույլ տալիս Հայաստանի հարցում: Նման կերպ վնաս է հասցվում ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլ նաև հենց Ռուսաստանին։ Պարզաբանենք: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ոչ տարածաշրջանային երկրներին Կովկասն ապակայունացնելու փորձերի մեջ նկատի ունենալով Արևմուտքը։Սմոլենսկայա հրապարակում ասում են, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը Ուկրաինայի հետևանքն է, բայց իրականում ուկրաինական իրադարձությունները Աստծո հատուցումն են 2020 թվականին Հայաստանին և նրա մաս Արցախին քրիստոնյա երկրի այնպիսի ղեկավարի կողմից դավաճանության համար, որը Սուրբ Ծննդին և Զատիկին գնում է եկեղեցի և համբուրում է Խաչը Տիրոջ: Դա առաջին հերթին: Երկրորդ հերթին Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ չպետք է պատանդ լինեն ՆԱՏՕ-ական այդ երկրների հետ Ռուսաստանի հակամարտությանը։ Հայաստանը կոնֆլիկտ ունի միայն ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ, որը Կրեմլի և Բաքվի ֆաշիստական ռեժիմի ամենամոտ դաշնակիցն է։ Բայց Հայաստանը շահերի բախում չունի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Ռուսաստանը վերջին 12 տարիների ընթացքում հայտարարել է, որ թուրքական սուլթանությունը և Բաքվի մինի-սուլթանությունը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներն են։ Ոչ մի խնդիր: Բայց այդ դեպքում ինչո՞ւ եք անհանգստանում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությամբ։ Ինչո՞ւ դուք կարող եք դաշնակիցներ ունենալ, իսկ Հայաստանը դաշնակիցներ չի կարող ունենալ։ Ինչ վերաբերում է Հայաստանում միջազգային դիտորդների առկայությանը, ապա նրանք միանշանակորեն պետք են։ Բայց դա բավարար չէ։ Եկեք իրատես լինենք: Պատերազմը դիտորդները չեն կանխում, նրանք իրենց թղթերում արձանագրում են միայն ակնհայտը։ Հայաստանը պարտավոր է պահանջել ոչ միայն միջազգային դիտորդների ներկայություն, այլ առաջին հերթին ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող միջազգային խաղաղապահների ներկայություն, քանի որ Բաքվի ավազակախմբերն արդեն զինված հակամարտությունը տեղափոխել են Սյունիք, և պետք է Սյունիք մտցնել նաև միջազգային խաղաղապահներ։ Որքան շուտ, այնքան լավ:
Հայաստանն ու Արցախը միակ թեման են, որի շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են երկխոսել առաջիկա 5-7 տարիներին, քանի որ գազի, Ուկրաինայի, միջուկային զենքի և եվրոպական անվտանգության մասին ռուսների հետ ոչ ոք չի խոսի։ Բայց կխոսեն Հայաստանի ու Արցախի մասին։ Այնպես որ, ճիշտ հետևություններ արեք և ձեզ մի քշեք անկյուն: Տորպեդահարելով հայկական պետականությունը Կրեմլն իրեն զրկում է ԱՄՆ-ի հետ երկխոսության վերջին հնարավորությունից։ Կրեմլն այլ հնարավորություն չի ունենա...
