Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

03 հոկ 2022 17:10

Բաքուն չի ընդունում ռազմագերիներին գնդակահարելու մեղադրանքները և Հայաստանին է «մեղադրում» հանցագործությունների մեջ.El País

Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»:  


El País-ը հիշեցրել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել համացանցում տարածված տեսանյութը (որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին)՝ ընդգծելով, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:


Հոդվածում ներկայացվել է, որ Բաքուն չի ընդունում ռազմագերիներին գնդակահարելու մեղադրանքները և Հայաստանին է «մեղադրում» հանցագործությունների մեջ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տեսանյութն անկասկած իրական է:


Ապա հոդվածում մեջբերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»:


Ընդգծվում է նաև, որ սեպտեմբերի էսկալացիան ամենալուրջն է 2020 թվականից ի վեր: Հիշեցվում է, որ սեպտեմբերի էսկալացիայի ընթացքում Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն վերջինս չի միջամտել, «Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում մտնել հակամարտության նոր սցենարի մեջ»: Հոդվածում ընդգծվում է նաև, որ Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից:


«Մինչ Ռուսաստանն աչքի պոչով հետևում է իրավիճակին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը ձևավորելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,-ասվում է հոդվածում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր