Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

03 հոկ 2022 15:01

Կադիրովի անչափահաս որդիները կմեկնեն Ուկրաինա՝ առաջնագիծ ու կլինեն շփման գծի ամենաբարդ հատվածներում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք որդիները շուտով կմեկնեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս մասին Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։


Խոսքը 16-ամյա Ախմատի, 15-ամյա Էլիի և 14-ամյա Ադամի մասին է: Կադիրովն ընդգծել է, որ անչափահաս տարիքը չպետք է խանգարի հայրենիքի պաշտպանների մարզմանը:


Չեչնիայի ղեկավարը մանրամասնել է, որ որդիների ռազմական պատրաստությունը սկսել է շատ վաղ հասակից:


«Ես միշտ հավատացել եմ, որ ցանկացած հոր գլխավոր նպատակը որդիների մեջ բարեպաշտություն սերմանելն ու նրանց ընտանիքը, ժողովրդին, Հայրենիքը պաշտպանել սովորեցնելն է։ Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Ախմատը, Էլին և Ադամը պատրաստ են օգտագործել իրենց հմտությունները հատուկ ռազմական գործողության գոտում: Եվ ես չեմ կատակում: Ժամանակն է իրենց իսկական կռվի մեջ դրսևորեն, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ ու կլինեն շփման գծի ամենաբարդ հատվածներում»,- գրել է Կադիրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր