Պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց          Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը       Մենք օգնության կարիք չունենք, վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է    

03 հոկ 2022 16:33

Պուտինը պարտվում է.ԱՄՆ-ն կոչնչացնի ռուսական զորքերն ու սևծովյան նավատորմը, եթե Պուտինը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում. ԿՀՎ նախկին ղեկավար

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կոչնչացնեն Ուկրաինայում Ռուսաստանի զորքերը և տեխնիկան, ինչպես նաև կխորտակեն ՌԴ-ի սևծովյան նավատորմը, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի երկրում, նախազգուշացրել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն, բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը։


Ինչպես գրում է The Guardian-ը, ABC News-ի հետ զրույցում ԿՀՎ նախկին ղեկավարն ասել է. Պարզապես հիպոթետիկ տեսանկյունից կասեմ՝ մենք կպատասխանենք՝ առաջնորդելով ՆԱՏՕ-ն՝ կոլեկտիվ ջանքեր, որոնք կվերացնեն բոլոր ռուսական կոնվենցիոնալ ուժերը, որոնք մենք կտեսնենք և կբացահայտենք Ուկրաինայի, ինչպես նաև Ղրիմի և Սև ծովի բոլոր նավերի մարտադաշտերում»:


Պուտինը պարտվում է՝ չնայած պատերազմում «զգալի», բայց «հուսահատ» քայլերին, ասել է Պետրեուսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր