Մինչև համոզված չլինեն, որ զոհված է, չեն կարող հրապարակել․ միգուցե կպարզվի, որ զոհերի թիվը շատ ավելի մե՞ծ է, քան..«Իրավունք»

Նման բացատրությունը բանի պետք չէ, քանի որ իշխանությունները կարող են հրապարակել այն անձանց անունները, ովքեր հաստատված են, որ զոհվել են եւ այդ մասին ծանուցել են նրանց հարազատներին:
Իսկ զոհերի անունները չհրապարակելը կարող է շատ պարզ բացատրություն ունենա: Կպարզվի, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քան այն, որը ներկայացվում է: Իսկ դա հաստատ կպարզվի, քանի որ այն զոհերի հարազատները, որոնց անունները ցուցակներում չկան, պարզապես կշտապեն բարձրաձայնել այդ մասին: Ու քանի դեռ այս ենթադրությունն իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հերքել եւ զոհերի տվյալները չներկայացնելու այլ համոզիչ բացատրություն գտնել, ապա մնում է մտածել, որ հենց ասվածն է իրականությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։