Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

04 հոկ 2022 13:56

Տեսանյութ .Այն տեղերը, որոնք այսօր ադրբեջանցիներն արդեն զբաղեցրել են, դրանք արդեն գրավել են, հետքաշման միտք չունեն, ավելին ասեմ՝ առաջքաշման միտք ունեն. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը խոսել է նախօրեին «Հայկական ժամանակ»-ի՝ հավաստի աղբյուրին հղում արած հոդվածի մասին, որտեղ նշվում է, թե Ադրբեջանն ինչ հինգ կետեր է Հայաստանից պահանջում։ Մասնավորապես՝ 1919 և 1920 թվականների քարտեզներով սահմանազատման և սահմանագծման գործընթացին վերաբերող կետի մասին ադրբեջանագետն ասել է․ «Այդ քարտեզներով ՀՀ զգալի մասը չի ներառվում. խոսքը Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մասին է։ Իրենք, որ հիմա այդպես շտապում են սահմանազատումն անել, դա երկու գործոն է իր մեջ պարունակում․ առաջինը՝ նրանց պետք են հստակեցված սահմաններ, որ եվրոպացիների հետ կարողանան հանգիստ իրենց գործարքները կատարել։ Խաղաղ պայմանագիրը կնքված է, ռազմական գործողությունները չեն վերսկսվի, և ձեր կոմունիկացիաները վտանգված չեն։ Եվ երկրորդը՝ այն տեղերը, որոնք այսօր ադրբեջանցիներն արդեն զբաղեցրել են, դրանք արդեն գրավել են, ուրեմն՝ իրենցն է, այսինքն՝ սահմանազատումը գնալու է նոր սահմանագծով, որովհետև իրենք ՀՀ օկուպացված տարածներում սկսել են ինժեներական աշխատանքներ, նրանք հետքաշման միտք չունեն, ավելին ասեմ՝ առաջքաշման միտք ունեն։ Իսկ այս իշխանությունները ոնց դավաճանեցին արցախահայությանը, նույն կերպ դավաճանելու են սյունեցիներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր