Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

05 հոկ 2022 16:55

Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ: Հնադիպման ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ «պատմական հողերի ազատագրման» (չակերտները՝ Tert.am) համար 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը «խաղաղության ձեռք է մեկնել» (չակերտները՝ Tert.am) Հայաստանին։

«Մենք ակնկալում ենք, որ Երևանը պատշաճ կերպով կպատասխանի Բաքվի «խաղաղարար» (չակերտները՝ Tert.am) նախաձեռնություններին։ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար։

Հուլուսի Աքարը ուշադրություն է հրավիրել երկու երկրների նախագահների վճռականության վրա՝ ավելի խորացնելու երկու երկրների միջև դաշինքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր